Պրեմիում դասին հավակնող ճարտարապետական համալիր, որը ձեզ հնարավորություն կտա ապրել հիասքանչ միջավայրում, վայելել գեղատեսիլ պատկերներ օրվա յուրաքանչյուր ժամի
Նախագծված է ԳՐԱՖԻՏ ճարտարապետական արվեստանոցի կողմից
«ՍԻԼՈՒԵՏ ՌԵԶԻԴԵՆՍ»-ը բազմաբնակարան բնակելի համալիր է բաղկացած երկու ինքնատիպ մասնաշենքերից։ Այն իր անվանումը ստացել է հատակագծերում և ճակատներում առկա յուրօրինակ ձևաստեղծող ուրվագծերից, որոնք ապահովում են շենքերի անկրկնելի ընկալումը ցանկացած դիտակետից։ Սիլուետով մենք փորձել ենք պրեմիում դասին հավակնող ճարտարապետական կերպար ստանալ, քանի որ թե՛ համալիրը, թե՛ համալիրից բացվող հիասքանչ տեսարանը դառնալու են ձեր ամենօրյա հաճելի լուսաբացի գրավականը։ Մենք նախագծել ենք փակ թաղամաս, որտեղ սահմանափակված են մեքենաների երթևեկն ու կողմնակի անձանց մուտքը։ Արդյունքում ձեզ համար ստեղծվել է հնարավորություն ապրելու հարմարավետ միջավայրում, որտեղ ձեզ կզգաք ոչ թե ժամանակավոր բնակչի, այլ մշտապես տան տիրոջ կարգավիճակում։
Կառուցապատող
Սիլուետ Ինվեստ
Նախագծող
Տեղակայված է Հաղթանակ զբոսայգու լանջի բարձունքին՝ Դ․ Անհաղթ - Կ․ Ուլնեցի փողոցների խաչմերուկների հարակից տարածքում։ Համալիրի տարածքը շուրջ 4000քմ է, որից կառուցապատվում է միայն 1600 ք․մ․-ը։
Ձևավորված քաղաքաշինական դիրքը առավել քան նպաստավոր է ու հարմար, քանի որ կից գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու մայրաքաղաքային նշանակության ճանապարհները, իսկ հարևանությամբ գերակշռում են նորակառույց շենքերն ու համալիրները։
«ՍԻԼՈՒԵՏ ՌԵԶԻԴԵՆՍ» – ից 150 – 500մ շառավղով առկա են կենսական նշանակության համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները՝ «Հաղթանակ» զբոսայգին, Եվրոպական և Ֆրանսիական համալսարաններն ու քոլեջները, մանկապարտեզներ, դպրոցներ, սուպերմարկետներ, բազմապիսի առևտրի և սննդի կենտրոններ, առողջապահական հաստատություններ:
Թերևս առանձնահատուկ առավելություններից մեկը սահմանափակ մուտքի հնարավորությամբ 2400 քմ բակային տարածքն է, որտեղ չեք հանդիպի կողմակի անձանց և մեքենաների անցանկալի ելումուտի։ Ստորգետնյա ավտոկայանատեղիների բոլոր մուտքերը բացառապես կազմակերպված են արտաքին փողոցային ցանցից։
Բակը լինելու է քաղաքի ամենախնամված և լանդշաֆտ դիզայնի ու լուսավորության նրբաճաշակ լուծումներով հագեցած ենթակառուցվածքներից մեկը։ Այնտեղ դուք կգտնեք ձեր պատշաճ հանգիստի գոտին և բավականություն կստանաք, որ ձեր երեխան գտնվում է նման կազմակերպված, որակյալ և անվտանգ միջավայրում։
Համալիրի երկու մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի 14 վերգետնյա հարկ, որոնցից առաջինը՝ հասարակական նշանակության, իսկ վերջինը՝ հետնահանջով վերնահարկ։ Մեզ համար գերխնդիր է ապահովել մաքսիմալ ամրություն, սեյսմակայունություն, երկարակեցություն և պատշաճ արտաքին տեսք: Շենքերի ճարտարապետական տեսքը յուրահատուկ է և, առայժմ, նմանը չունի Երևանում։
Հաշվի առնելով համալիրի գերիշխող դիրքը քաղաքի նկատմամբ և շենքերի տեսանելիությունը Մաշտոցի պողոտայից, հատուկ ուշադրություն է դարձվել նրա հարկայնությանը, արտաքին տեսքին, ճկուն ճակատային լուծումներին և լուսաստվերային վերլուծությանը։ Շենքերի ճարտարապետական հորինվածքն իրենից ենթադրում է պարամետրիկ հորիզոնական ջլատումներով գոտիներ, որոնք պրոյեկտվելով վիտրաժների ապակու ֆոնին, ստանում են թափանցիկ ու մաքսիմալ թեթև ընկալվող կերպար։ Շնորհիվ պարագծային պատշգամբների ընդգծել ենք պարամետրիկ հորինվածքն ու ստացել ենք ճակատային խորություն, որը ձեր ամենօրյա թարմ սուրճի կամ թեյի վայելքի վայրն է։
Շենքերն ունեն գերհագեցած ինժեներական ենթակառուցվածքներ։ Նորագույն լուծումներով առանձնացող էներգախնայող կաթսայատունը կապահովի ձեզ մշտապես մատչելի կենտրոնացված ջեռուցմամբ և տաք ջրով։ Մասնաշենքերը հագեցած են լինելու անվտանգության և հակահրդեհային համակարգերի նորագույն սարքավորումներով։ Յուրաքանչյուր մասնաշենքում գործելու են չորսական եվրոպական արտադրության վերելակներ, որոնք ապահովելու են անխզելի կապը բոլոր ստորգետնյա և վերգետնյա հարկերի միջև։ Համալիրի շահագործումից հետո սպասարկումն իրականացնելու է «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» -ը ՝ բարձր մակարդակով։
Չկրկնվող հատակագծեր
Մենք վերացրել ենք տիպային հարկ հասկացողությունը և ցանկացած հաջորդ հարկ տարբերվում է նախորդից իր արտաքին եզրագծով
Բարձր առաստաղներ
Մեր համալիրի ճակատների թափանցիկության գրավականներից է 3,2մ բարձրությամբ առաստաղները
Ինսոլացիա
Շենքերը բացառապես տեղակայված են հյուսիսի հանդեպ անկյունային դիրքով, ինչը երաշխավորում է բնակարանների ինսոլացիան
Ստորգետնյա ավտոկայանատեղիներ
Մասնաշենքերը կապվում են ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիներով` նախատեսված 233 ավտոմեքենաների համար
«ՍԻԼՈՒԵՏ ՌԵԶԻԴԵՆՍ»-ում առկա է ընդհանուր առմամբ 256 բնակարան, որոնցից 134-ը «Ա» մասնաշենքում, իսկ 122-ը՝ «Բ» մասնաշենքում։ Հարկերում բնակարանների քանակը 10 կամ 11 է, համապատասխանաբար՝ 50․5 քմ-ից մինչև 138,5 քմ։ Բնակարաններն առանձնահատուկ են 3,2 մ առաստաղների բարձրությամբ և որակյալ վիտրաժներով, որոնց համակցությունը ձեր շքեղ ինտերիերի գրավականն է։ Բոլոր բնակարանները նախագծել ենք հարմարավետ ապրելակերպի և տարածքի օպտիմալ օգտագործման պահանջներից ելնելով։
Մեր խոհանոցները չեն կրում դեկորատիվ բնույթ, այլ խիստ ֆունկցիոնալ են, սանհանգույցները կարող են հագեցված լինել սանիտարական բոլոր հարմարություններով, ննջարաններում նախատեսել ենք ձեր մեծ պահոցի և մահճակալի տեղակայման լավագույն լուծումները, իսկ հյուրասենյակում կարող եք հավաքվել ձեր ընտանիքով ու նշել բնակարանամուտը։
Բոլոր բնակարաններն ու գրեթե բոլոր սենյակներն ունեն մուտքեր դեպի բաց պատշգամբ, որտեղից էլ իհարկե բացվում է տեսարան դեպի մայր քաղաքն ու Արարատ լեռը։ Բնակարաններում տեղադրված են լինելու որակյալ ալյումինե պրոֆիլներով էներգախնայող վիտրաժներ, որոնք թույլ կտան ձեզ մշտապես հաղորդակցվելու այն հիասքանչ միջավայրի հետ, որում դուք ապրելու եք։
Բնակարանները բացի կառուցապատողի կողմից պարտադիր իրականացվող պահանջների կարող են ունենալ նաև ինժեներական ենթակառուցվածքներ։ Յուրաքանչյուր բնակարան ցանկության դեպքում կարող է համալրվել մշտական մաքուր օդի ներածման անհատական համակարգով։ Օդորակման համակարգերի քողարկման համար ճակատներում նախատեսված են ինժեներական դեկորատիվ բլոկներ, որոնք կարող են հանդիսանալ նաև որպես պահախցեր։