Icon Սիլուետ Ինվեստ

Մեր մասին

Սիլուետ Ինվեստը հրապուրիչ ներդրումային ծրագիր Է, որը համախմբում է բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներին... Մեր հիմնադիր կազմը բաղկացած է նախագծման, կառուցապատման, բիզնես ծրագրերի, հայաստանյան և օտարերկրյա ներդրումային ոլորտներում նշանակալից հաջողություններ գրանցած մասնակիցներից։

Նախագծի հեղինակ և ծրագրի ղեկավար է հանդիսանում «ԳՐԱՖԻՏ» ճարտարապետական արվեստանոցը։ Մեր գործընկերների թիմն իր փորձն ու հաջողված կարիերան մեկտեղելով վստահ քայլերով առաջ է գնում կառուցապատման ոլորտում՝ որպես «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» կառուցապատող ընկերություն:

Հաճախ տրվող հարցեր

Իմացեք ավելին բնակարանային համալիրի, կառուցապատողի, վաճառքի և սպասարկման պայմանների մասին

Մեր բնակելի համալիրը գտնվում է Կ․ Ուլնեցի 45 հասցեում, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ՝ Մոնումենտի բարձունքում։

Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից՝ յուրաքանչյուրը երեք ստորգետնյա և տասնչորս վերգետնյա հարկերով:

Բնակելի համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 4000 քմ:

Շենքերի բոլոր բնակարանները արևկող են:

Բնակարաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռն ու հայկական լեռնաշխարհի 4 գագաթները, իսկ քաղաքի անկրկնելի համայնապատկերների տեսարաններով օժտված են բոլոր բնակարանները:

Այո, մեր համալիրն ունի շուրջ 1700 քմ կանաչապատ տարածքներ, խաղահրապարակ և հանգստյան գոտի, որոնք հասանելի են համալիրի բնակիչներին։

Համալիրի տարածքը ամբողջությամբ ցանկապատված է։ Համալիրը հսկվում է 24/7 անվտանգության ծառայության միջոցով, և բոլոր մուտքերը ապահովված են տեսահսկման համակարգերով՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը:

Մեր համալիրի շինարարական նախագծերը մշակված են համաձայն ՀՀ վերջին սեյսմիկ նորմերի, ապահովելով շենքերի 9+ բալ սեյսմակայունությունը:

Այո, համալիրի մուտքերը և ներքին տարածքները հարմարեցված են սակավաշարժ և այլ հատուկ կարիքներով անձանց համար՝ ապահովելով ամբողջական մատչելիություն:

Համալիրը գտնվում է հասարակական տրանսպորտի կանգառների հասանելիության շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս հեշտորեն հասնել քաղաքի կենտրոն և այլ կարևոր կետեր:

Համալիրը ներառում է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի, սեփական կաթսայատուն՝ մշտական տաք ջրի և ջեռուցման մատակարարմամբ, առաջին հարկում՝ ֆիթնես ակումբ, մարզասրահ, ինչպես նաև սուպերմարկետ:

Շենքի ընդհանուր տարածքների սպասարկումը կազմակերպվում է պրոֆեսիոնալ կառավարման ընկերության միջոցով, որը ապահովում է մաքրությունը, անվտանգության ծառայությունները, և տեխնիկական սպասարկումը:

Մենք առաջարկում ենք 2-ից 4 սենյականոց բնակարաններ, տարբեր մակերեսներով և հատակագծմամբ, որպեսզի բավարարենք նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների պահանջները։

Դուք կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն հասանելի բնակարանների մասին՝ այցելելով մեր կայք, զանգահարելով մեզ կամ այցելելով մեր վաճառքի գրասենյակ:

Մեր վաճառքի թիմը միշտ պատրաստ է կազմակերպել այցելություն շինհրապարակ և ցուցադրել բնակարանները: Կարող եք կապ հաստատել մեզ հետ նախօրոք՝ այցելությունը կազմակերպելու համար։

Բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ստորագրել գնման պայմանագիր և կատարել կանխավճար: Մեր թիմը կուղեկցի Ձեզ ամբողջ գործընթացում։

Այո, դուք կարող եք նախնական ամրագրում կատարել բնակարանի համար՝ համապատասխան պայմանագիր կնքելով և կանխավճար կատարելով:

Բնակարանի գինը ներառում է միջսենյակային պատերը՝ հարթեցված գիպսոնիտով, հատակը հարթեցված ց/ա շաղախով, բարձրորակ լուսամուտներ և մուտքի երկաթե դուռ, ինժեներական համակարգերի մուտք դեպի բնակարան՝ առանց ներքին մոնտաժի։ Կան նաև հավելյալ ծառայություններ, որոնք կարելի է քննարկել առանձին։

Մենք առաջարկում ենք բնակարանների ներքին հարդարման ծառայություններ մեր գործընկերների միջոցով՝ ձեր նախընտրությունների և բյուջեի համաձայն:

Մենք առաջարկում ենք ճկուն վճարման պայմաններ և պարբերաբար կազմակերպում ենք զեղչային ակցիաներ:

Մեր կողմից առաջարկվում են վճարման հետևյ{aligն պայմանները․

  • Փուլային տարաժամկետ վճարում,
  • Ամենամսյա տարաժամկետ վճարում,
  • Հիփոթեքային վարկավորմամբ վճարում։
  • Այո, մեր բնակարանները հարմար են ներդրումային նպատակների համար: Բազմաթիվ գնորդներ ընտրում են դրանք որպես վարձակալական բիզնեսի հնարավորություն:

    Բնակարանային համալիրի կառուցապատողի մասին կարող եք ավելին իմանալ անցնելով հետևյալ հղմամբ`
    https://siluet/about-us

    Բնակարանային համալիրի ճարտարապետի և ծրագրի ղեկավարի մասին կարող եք իմանալ անցնելով հետևյալ հղմամբ`
    https://graphit.am/

    Կապ մեզ հետ

    Email Icon

    ԷԼ․ փոստ

    info@siluet.am

    Phone Icon

    Զանգահարեք

    055111050 / 055111040

    Location Icon

    Այցելեք

    Կ․ Ուլնեցի 43/5, Երևան, ՀՀ